Statman Dave վիճակագրական պորտալը ներկայացրել է Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ ըստ հաջողված դրիբլինգի ցուցանիշի:
Առաջատարը Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապպեն է, նա 21 անգամ շրջանցել է մրցակիցներին: Երկրորդ տեղում Գերմանիայի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան է (19): Լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին (15):
