Ժորժե Մենդեշը իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»

Գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի շահերը, ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին», հայտնում է Goal-ը:

23-ամյա պորտուգալացին հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալու ցանկության մասին։ «Հնդկացիները» նախատեսում են ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը բոլոր մրցաշարերում«Ատլետիկոյի» կազմում  անցկացրել է 18 հանդիպում ՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: