Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ներկայացրել է իր դիրքորոշումը հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, մարզիչը չի ցանկանում հունվարին ֆուտբոլիստ կորցնել, քանի որ դժվար կլինի նրան օպտիմալ փոխարինող գտնել։
Ղեկավարությունը պաշտպանում է Չավիի դիրքորոշումը և հոլանդացուց կբաժանվի միայն բարենպաստ առաջարկի կամ անձամբ Մեմֆիսի հեռանալու ցանկության դեպքում։