Ժոաո Ֆելիշը ցանկանում է հեռանալ «Ատլետիկոյից»

Գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշին, ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին», հայտնում է Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: