«Նյուքասլ Յունայթեդը» միացել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի համար պայքարին, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստը, հակված է կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն: Ավելին, «Նյուքասլը» պատրաստ է տրանսֆերը իրականացնել ձմռանը։
Ֆրանսիացու գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 18 միլիոն եվրո։