Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ժոզեն արդեն ստացել է հավաքականը գլխավորելու առաջարկ: Կողմերը արդեն բանակցում են:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագիրը կխզվի առաջիկա օրերի ընթացքում: