Կլեման Լենգլեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի ավագ Ուգո Լյորիսի մասին

Լոնդոնի «Թոթենհեմի» պաշտպան Կլեման Լենգլեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի ավագ Ուգո Լյորիսի մասին։

«Լյորիսը լեգենդ է բոլոր ֆրանսիացիների համար: Նա շատ լավ մարդ է, իսկական պրոֆեսիոնալ, զարմանալի դարպասապահ։

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Հուսով եմ՝ նա ԱԱ-2022-ում ևս երկու հանդիպում կանցկացնի։ Նա կարող է մտնել պատմության մեջ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: