World Cup 2022. Լուիս Էնրիկե․ «Ես գոհ եմ իմ արածից»

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մարոկկոյի դեմ մենք լավագույն խաղը չանցկացրինք, բայց ԱԱ-ում լավ հանդես եկանք: Կարծում եմ՝ լավ աշխատանք կատարեցի Իսպանիայի հավաքականում իմ բոլոր չորս տարիների ընթացքում։

Ես գոհ եմ իմ արածից: Մենք, անկասկած, կարող էինք ավելի լավ խաղալ, բայց մեզ հաջողվեց վերադարձնել մարդկանց հետաքրքրությունը ազգային հավաքականի նկատմամբ, ինչը նույնպես կարևոր է»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն: