Գոնսալո Ռամուշը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Պորտուգալիայի հավաքականի և «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամուշը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հաղորդում է Caught Offside-ը:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ուղարկել է իր սկաուտներին՝ հետևելու պորտուգալացու խաղին, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի 1/8 -րդ եզրափակիչում։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» բաժանվեց նրա  հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուից։

Ակումբը մտադիր է ձմռանը ուժեղացմել կենտրոնական հարձակվողի դիրքը։