Կարիմ Բենզեմայի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խումբ, հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ վնասել է ձախ ազդրի քառագլուխ մկանը և ստիպված է եղել բաց թողնել աշխարհի առաջնությունը։

34-ամյա Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի դեկտեմբերի 30-ին «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում: