«Ինտերի» 36-ամյա հարձակվող Էդին Ջեկոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան մրցաշրջանի ավարտից հետո:
Բոսնիացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
«Ես երջանիկ եմ «Ինտերում», մտածում եմ մարզումների մասին, մնացածի համար պատասխանատու են այլ մարդիկ:
Ես չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին և չեմ ուզում դա անել։ Զգում եմ, որ դեռ շատ բան ունեմ տալու ֆուտբոլին»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։