Ջուդ Բելինգհեմը կդիմի Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարներին

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը  Դորտմունդի «Բորուսիային» կտեղեկացնի 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո թիմից հեռանալու ցանկության մասին, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա կիսապաշտպանը մտադիր է ձմռանը փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է։

Այս մրցաշրջանում 19-ամյա անգլիացին «իշամեղուների» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: