World Cup 2022. «Մենք հիասթափված ենք տեղի ունեցածից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է ազգային թիմի պարտությունը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում:

Բրազիլացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել Խորվաթիայի հավաքականին:

«Բոլոր պարտություններն էլ ցավոտ են՝ մանավանդ երբ կա նպատակ, երազանք, չորս տարվա աշխատանք: Դժվար է մեկնաբանելը, բայց կյանքը շարունակվում է:

Մենք հիասթափված ենք տեղի ունեցածից: Հաղթանակը մեր ձեռքում էր, սակայն ձախողվեցինք»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է TV Globo-ն: