«Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսան կարող է կարիերան շարունակել եվրոպական թոփ ակումբներից մեկում։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, 20-ամյա ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը», Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը»։
Յունուսը միացել է չղջիկների շարքերը 2020 թվականի օգոստոսին։ Նրա հետ կնքվել է պայմանագիր՝ հաշվարկված մինչև 2026 թվականի կեսերը։
Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։