Լուիս դե լա Ֆուենտեն նշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։
Մարզիչը մինչև այս գլխավորում էր Իսպանիայի երիտասարդական հավաքականը, որի հետ 2019 թվականին դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Դե լա Ֆուենտեի նշանաակումը պետք է հաստատվի RFEF-ի տնօրենների խորհրդի կողմից: Նոր մարզչի շնորհանդեսը նախատեսված է դեկտեմբերի 12-ին։