Ջուդ Բելինգեմը Մունդիալի ավարտից հետո նոր ակումբ կունենա

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Կատարում ընթացող Մունդիալի ավարտից հետո կլքի Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Bild-ը:

19-ամյա ֆուտբոլիստի համար տրանսֆերային պայքարում ֆավորիտ է համարվում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգեմի տրանսֆերը կարժենա 150 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը հասել է Մունդիալի քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 10-ին կմրցի Ֆրանսիայի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: