«Նյուքասլը» ցանկանում է գնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը հունվարին կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է Daily Express-ը:

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից ու մեկնել այլ ակումբ, որտեղ ամուր տեղ կունենա հիմնական կազմում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո: