World Cup 2022. Նոել լե Գրե. «Երբեք Զիդանին այս պաշտոնի համար չեմ դիտարկել»

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեն խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ապագայի մասին։

«Ես ցանկանում եմ, որ Դեշամը մնա: Եթե ​​նա թիմին հասցնի կիսաեզրափակիչ, ապա ապագայի մասին որոշումն իրենն է լինելու։

Կյանքումս երբեք Զիդանին այս պաշտոնի համար չեմ դիտարկել»,- մեջբերում է Bild-ը։