Իտալական ակումբը Մեմֆիս Դեպային ցանկանում է ձեռք բերել անվճար

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, «Ռոման» ցանկանում է Դեպային ձեռք բերել անվճար, իսկ «Բարսելոնան» իր հերթին ցանկանում է հնարավոր գործարքից 2 միլիոն եվրո վաստակել:

Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ինքը չի ցանկանում խոսել իր ապագայի մասին: