World Cup 2022. Դանի Ալվեշ. «Արգենտինայի հավաքականը Մեսսին է»

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը խոսել է ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին:

«Այն, որ Արգենտինայի հավաքականը այս մրցաշարում ֆավորիտներից մեկն է, կարծում եմ դրանում կասկած չկա:

Այս պահին Արգենտինայի հավաքականը Մեսսին է, նա ֆանտաստիկ մարզավիճակում է», – մեջբերում է sports-ը: