««Ատլետիկոյի» գործադիր տնօրեն. «Նա կարող է հեռանալ, չնայած ես կցանկանայի, որ նա մնար»

Մադրիդի «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Խիլ Մարինը ասել է, որ հարձակվող Ժուաո Ֆելիշը գուցե հեռանա ակումբից։

«Ֆելիշի հետ պայմանագիր կնքելը «Ատլետիկոյի» պատմության մեջ ամենամեծ ռիսկն էր:

Նա բարձր մակարդակի ֆոտբոլիստ է, բայց մարզչի հետ վատ հարաբերությունների և խաղաժամանակի սղության պատճառով խելամիտ կլինի վերլուծել նրա հեռանալու տարբերակը, եթե առաջարկ ստանանք՝ խելամիտ է ենթադրել, որ նա կարող է հեռանալ, չնայած ես կցանկանայի, որ նա մնար»,- Մարինա Marca-ն է մեջբերում