Ջուզեպպե Մարոտտան, կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Յուվենտուսը» երազում է ակումբ վերադարձնել Ջուզեպպե Մարոտտային. 65-ամյա իտալացին ութ տարի աշխատել է որպես «բյանկոներիների» գործադիր տնօրեն 2010-ից 2018 թվականներին՝ օգնելով Անդրեա Անյելլիին ակումբին հասցնել իտալական ֆուտբոլի գագաթնակետին: Չորս տարի առաջ նրա՝ «Ինտեր» հեռանալուց հետո թուրինյան ակումբում ճգնաժամ է սկսվել:

«Յուվենտուսը», որը վերջերս հայտարարեց ակումբի տնօրենների խորհրդի հրաժարականի մասին, ցանկանում է վերադարձնել Մարոտտային, ում պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, հայտնում է La Repubblica-ն։