World Cup 2022. Բրունու Ֆերնանդեշ. «Կարծում եմ, որ նա չի սիրում պահեստայինների նստարանին մնալ»

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշը խոսել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով ԱԱ 2022-ի 1/8 -րդ եզրափակիչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը (6:1) չէր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։

«Կարծում եմ, որ նա չի սիրում պահեստայինների նստարանին մնալ: Ինձ նույնպես դա դուր չէր գա։ Հանդերձարանում ամեն ինչ լավ է։

Բոլորն էլ ցանկանում են խաղալ։ Կրիշը նույնպես բացառություն չէ: Նորմալ է, որ նա վրդովված է։ Սրա մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում»,- Ֆերնանդեշի խոսքն է մեջբերում է A Bola-ն։