Սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհվել է «Արարատի» սանը

Հայրենիքի պաշտպանության համար սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհվել է Երևանի «Արարատի» սանը:

«Մեծ ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհվել է «Արարատի» սան, 18-ամյա Վահե Նազարյանը:

Վահե Նազարյանը 2015-ից մինչև 2022 թվականը հանդես է եկել «Արարատի» տարբեր տարիքային թիմերում։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցություններն է հայտնում Վահեի հարազատներին և ընկերներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: