World Cup 2022. Կիլիան Մբապպեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումը

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն երկուշաբթի բաց է թողել ազգային թիմի մարզումը:

Լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը տեղեկացնում է, որ Կիլիանը մարզվել է մարզասրահում:

«Կիլիան Մբապեն մարզվել է մարզասրահում և դա է ընդհանուր խմբից նրա բացակայության պատճառը: Անհանգստանալու ոչինչ չկա»,- գրել է լրագրողը Թվիթերում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: