Հարի Մագուայր. «Ես կպայքարեմ թիմի մեկնարկային կազմ վերադառնալու համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը հայտարարել է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում կրկին տեղ գտնելու մտադրության մասին։

«Ակումբում լուրջ մրցակցություն կա կենտրոնական պաշտպանների միջև, բայց ես կպայքարեմ մեկնարկային կազմ վերադառնալու համար, քանի որ չեմ սիրում նստել պահեստայինների նստարանին:

Ես լավ մարզավիճակում եմ: Լավ եմ հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումներում, մենք հաղթել ենք իմ մասնակցությամբ վերջին երկու խաղերում։

Գիտեմ, որ ինձ գնահատում են թիմում։ Ես գիտեմ, թե ինչ են մտածում իմ մասին ակումբում, և դա ինձ վստահություն է հաղորդում»,- Մագույարի խոսքերն է մեջբերում Mirror-ը: