Տոնի Կրոսը՝ իտալական գրանդի դիտակետում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է El Nacional-ը։

32-ամյա գերմանացին գրավել է բազմաթիվ ակումբների ուշադրությունը, քանի որ նա գուցե չերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է աղբյուրը։

«Յուվենտուսը» նրան տեսնում է որպես իդեալական թեկնածու, ով կբերի այն փորձն ու որակը, որն անհրաժեշտ է ակումբը կրկին մրցունակ դարձնելու համար:

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Կրոսը մադրիդցիների կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։