Մադրիդի «Ռեալը» վճռական փորձեր կկատարի պաշտպան Յոշկո Գվարդիոլային ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
«Սերուցքայինները» պլանավորում են Գվարդիոլայի համար «Լայպցիգին» առաջարկել 90 միլիոն եվրո։
Յոշկո Գվարդիոլը հունվարին կնշի ծննդյան 21-ամյակը։ Խորվաթը «Լայպցիգում» հանդես գալիս 2021 թվականի ամռանից՝ Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվելուց հետո։