Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» հարձակվողին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ իր թիմում տեսնել «Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպային, հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետն արդեն կապ է հաստատել 28-ամյա հարձակվողի հետ՝ համոզելու նրան տեղափոխվել իտալական ակումբ։

Սպասվում է, որ հունվարին «Ռոման» կփորձի վարձավճարով գնել ֆուտբոլիստին, իսկ ամռանը նրա հետ ամբողջական պայմանագիր կնքել։