World Cup 2022. Լուի Վան Գալ. «Թե ինչպես ենք պատրաստվում կանգնեցնել Մեսսիին, կտեսնեք ուրբաթ»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի ասել, թե ինչպես են պատրաստվում կանգնեցնել Արգենտինայի ընտրանու ավագ և առաջատար Լիոնել Մեսսիին դեկտեմբերի 9-ին կայանալիք Կատարում շարունակվող Մունդիալի քառորդ եզրափակիչի խաղում:

«Մեսսին յուրօրինակ ֆուտբոլիստն է, որը կարող է գոլային պահեր ստեղծել ու անձամբ եզրափակել գրոհը:

Այնուամենայնիվ, երբ նրա թիմը կորցնում է գնդակը, գրեթե չի մասնակցում խաղին, ինչն առավելություն կտա մեզ:

Թե ինչպես ենք պատրաստվում կանգնեցնել Մեսսիին, կտեսնեք ուրբաթ»,- ասել է Լուին: