World Cup 2022. Բրազիլիայի հավաքականը չնկատեց Հարավային Կորեայի ընտրանուն (VIDEO)

ԱԱ-2022-ի 1/8-րդ եզրափակչում Բրազիլիայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի ընտրանու հետ։ Բրազիլացիները փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին և դեռ առաջին խաղարկեսում մրցակցի դարպասը չորս անգամ գրավեցին՝ երկրորդ խաղարկեսում ընդունելով մեկը։

Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։

World Cup 2022.

Բրազիլիա – Հարավային Կորեա 4:1 (4:0)

1:0 – Վինիսիուս Ժունիոր (7)
2:0 – Նեյմար (13, 11մ․)
3:0 – Ռիշարլիսոն (29)
4:0 – Լուկաս Պակետա (36)
4:1 – Սոն-Հո Փայիկ (76)