Կրիշտիանու Ռոնալդուն շուտով նոր ակումբ կունենա

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ, հայտնում է Marca-ն։

Կողմերը 2,5 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության են եկել: 37-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի համար կստանա 200 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը նոյեմբերի 22-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը: