Բենջամեն Պավարը միայն մեկ պայմանով կմնա «Բավարիայում»

«Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարը ակումբի ղեկավարներին հայտնել է, որ համաձայն է կնքել նոր պայմանագիր, գրում է Kicker- ը:

Ֆուտբոլիստը թիմում կմնա միայն այն դեպքում, եթե գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նրան երաշխավորի տեղը պաշտպանության կենտրոնում:

Ավելի վաղ տեղեկատվություն կար, որ 26-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանն», ու «Բարսելոնան»:

Ակումբի հետ Պավարի պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2024 թվականը: