Տիբո Կուրտուա. «Մենք «ոսկե սերունդ» չենք, քանի որ ոչինչ չենք հաղթել»

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հիասթափված է ԱԱ-2022-ում ազգային թիմի ելույթներից:

«Կատարի առաջնությունում և նախորդ Եվրոպայի առաջնությունում Բելգիան իրեն նման չէր: Դա հիասթափեցնող է: Տեսնենք՝ ինչ կլինի:

Այո, մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք, բայց մենք «ոսկե սերունդ» չենք, քանի որ ոչինչ չենք հաղթել»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հավելենք, որ ԱԱ-2022-ում Բելգիայի հավաքականը F խմբում վաստակեց երեք միավոր, զբաղեցրեց երրորդ տեղն ու չնվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: