«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գրեթե ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից, հայտնում է Goal-ը:
Ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կկարողանա լիարժեք մասնակցել ընդհանուր խմբում թիմի մարզմանը:
Նշենք, որ Իբրահիմովիչը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ շվեդը ապաքինվում էր ծնկի վնասվածքից։