«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպանին

«Յուվենտուսը» համաձայնության է եկել կիսապաշտպան Սամուել Իլինգի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի ամառ։

19-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։