Ֆլորենտինո Պերեսը խոսել է Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մտադրության մասին, սակայն որոշակի պայմաններով, հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն, անհրաժեշտ է պահպանել ակումբի կանոնները մարքեթինգային և գովազդային գործառնությունների վերաբերյալ։ Մբապպեի աշխատավարձն այնքան բարձր չի լինի, որքան ՊՍԺ-ում։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: