«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Աուրելիեն Չուամենիի հետ, երբ ֆրանսիացին խաղում էր «Մոնակոյում»:
Այս ամառ կիսապաշտպանը 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
«Ես խորհուրդ եմ տվել «Բարսելոնային» Չուամենին: Թիմը ցանկանում էր փոխարինող գտնել Բուսկետսին։ Ես կարծում էի, որ Օրելիենը լավ թեկնածու է, բայց կարծում եմ, որ ակումբը կարող է առաջարկել առավելագույնը 40 միլիոն եվրո»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։