Մյունխենի «Բավարիան» չի փորձի ձեռք բերել ՊՍՎ Էյնդհովենի հարձակվող Կոդի Գակպոյին, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն, գերմանական ակումբը ներկայումս բանակցություններ չի վարում ո՛չ անձամբ Գակպոյի, ո՛չ նրա գործակալների հետ։ Թիմին այլ հարձակվող է պետք։ Ավելի վաղ «Բավարիան» հրաժարվել էր նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամի ծառայություններից։
Նշենք, որ «Թոթենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը հաջորդ ամառ կլինի «Բավարիայի» ամենամեծ տրանսֆերային նպատակը: