Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դեկտեմբերի 3-ին կվերադառնա ազգային թիմի մարզումներին ընդհանուր խմբում, հայտնում է Uol-ը։
Բրազիլացի հարձակվողը վնասվածք էր ստացել Սերբիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի G խմբի առաջին տուրի խաղում (2-0):
Նեյմարը բաց էր թողել Շվեյցարիայի (1-0) դեմ երկրորդ տուրի հանդիպումը, նա նաև չի մասնակցի Կամերունի դեմ խմբային փուլի վերջին խաղին (դեկտեմբերի 2):
Այնուամենայնիվ, ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը դժվար թե կարողանա մասնակցել 1/8 եզրափակիչի հանդիպմանը: