Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարագին է սահմանել Ժոաու Ֆելիշի համար

«Ատլետիկոն» նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաժանվել հարձակվող Ժոաու Ֆելիշից, հայտնում է AS-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը համաձայնել է վաճառել 23-ամյա պորտուգալացուն 100 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Բավարիան»:

Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2019 թվականի հուլիսին 127 միլիոն եվրոյի դիմաց:

2022/23 մրցաշրջանում հարձակվողն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։