Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին դժգոհել է Կատարում ընթացող Մունդիալի խաղային գրաֆիկից:
«Կարծում եմ՝ խենթություն է, որ մենք՝ որպես այս խմբի հաղթողներ, խաղում ենք երկու օր անց: Պայմանները լավագույնը չեն, բայց մենք պետք է խաղանք»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք, որ արգենտինացիները Լեհաստանի դեմ C խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումն (2-0) անցկացրել են երեկ երեկոյան, իսկ ավստրալացիների դեմ 1/8-րդ եզրափակիչի հանդիպումը կանցկացնեն դեկտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: