Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի մարզվել ազգային հավաքականի ընդհանուր խմբում:
37-ամյա հարձակվողը առողջական խնդիրներ չունի, սակայն մարզվել է անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է Globo-ն:
Պորտուգալացիները Կատարում ընթացող Մունդիալի H խմբի վերջին՝ երրորդ տուրում դեկտեմբերի 2-ին կմրցեն Հարավային Կորեայի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները երկու հաղթանակներից հետո 6 միավորով ապահովել են իրենց տեղը Ախարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում: