«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան առաջիկա տրանսֆերային պատուհանին ընդառաջ խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։
«Մենք շատ մրցունակ կազմ ունենք: «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը մասնակցում է Մունդիալին: Մարզիչը նույնպես հիանալի աշխատանք է կատարում:
Հունվարին չենք պատրաստվում որևէ մեկին ձեռք բերել։ Այնուամենայնիվ իրավիճակը կարող է փոփոխվել:
Գոհ ենք այս մրցաշրջանի արդյունքներից՝ չնայած Չեմպիոնների լիգայում անհաջողությանը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է իսպանական Sport-ը: