Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը հերքել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Կարող եմ բացառել Ռոնալդուի տրանսֆերը: Մենք դիտարկում էինք այս տարբերակը, և բոլորը սիրում են Ռոնալդուին, բայց ակումբն այլ ռազմավարություն ունի։

Մենք հստակ պատկերացում և փիլիսոփայություն ունենք»,- մեջբերում է Sky Sports-ը։