Իտալական «Ռոման» պաշտպանությունը ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

«Լեսթերի» պաշտպան Չագլար Սոյունջուն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն, «Ռոման» հավակնում է գնել 26-ամյա թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը:

Իտալական ակումբը մտադիր է պաշտպանին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մրցաշրջանում պաշտպանը «Լեսթերի» կազմում 2 հանդիպում է անցկացրել։ Ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով։