Հրատապ. «Յուվենտուսը» հաստատել է, որ ղեկավարությունը հրաժարական է տվել

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հաստատել է, որ ակումբի ղեկավարությունն  հրաժարական է տվել:

Տնօրենների խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած հերթական նիստում իտալական ակումբի նախագահ Անդրեա Անյելին, փոխնախագահ Պավել Նեդվեդը, գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն և ղեկավար կազմի ևս 7 ներկայացուցիչներ հրաժարական են ներկայացրել:

Որոշումը կապված է դատախազության հետաքննության արդյունքում բյուջեի հաստատման հետ կապված հաշվետվություններում խախտումների հայտանբերման և դրան հաջորդած խնդիրների հետ։