Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրը նշել է ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտին։
«Հաղթանակի իմ գլխավոր հավակնորդը Բրազիլիայի հավաքականն է։ Նրանք ինձ տպավորեցին Սերբիայի և Շվեյցարիայի դեմ խաղերով», – մեջբերում է goal-ը:
Նշենք, որ Բրազիլիան արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում: