Տոնի Կրոսը մերժել է անգլիական գրանդին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է առաջարկել 32-ամյա գերմանացուն՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։