Սերխիո Բուսկետսը կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամիում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի համաձայն, 34-ամյա իսպանացին կարող է ամերիկյան ակումբ մեկնել ազատ գործակալի կարգավիճակով։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու երկու տարով։

Ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: